Գյումրիում, նոյեմբերի 12-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները հայտնաբերել են Գյումրիի 48-ամյա մի բնակչի, ով հունվարի 4-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները, Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի: Նա 2003 թ. սեպտեմբերի 23-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:



























