Ոստիկանները օդանավակայանում ուղեւորուհիներից մեկի ձեռքի պայուսակից փամփուշտ են գտել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 13-ին, ժամը 05.30-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու եւ տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցների հետ համատեղ, սրահից բերման են ենթարկել Երեւան-Վիեննա չվերթի ուղեւորուհիներից մեկին, ում ձեռքի պայուսակի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 1 փամփուշտ:
Հայտնաբերված փամփուշտն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























