Երեւանի Արարատյան փողոցում, նոյեմբերի 12-ի երեկոյան, ժամը19.00-ի սահմաններում, Մահացու վրաերթ կատարած եւ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատյան փողոցում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 58-ամյա մի տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Վթարի ենթարկվածը նույն օրը գիշերը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել էր:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Չարբախի բաժանմունք է ներկայացել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 59-ամյա Վրեժ Ազատյանն ու խոստովանել, որ մահացու վրաերթը «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը: