Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը հայտարարել է, որ մտադիր է 3 տարի անց ավարտել իր դերասանական կարիերան, երբ կլրանա իր 50-ամյակը:

Դերասանը դեռ չի մտածել, թե ինչով է զբաղվելու դրանից հետո, բայց նրան դուրս է գալիս լինել ֆիլմերի պրոդյուսեր:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, նման խոստովանություն Փիթն արել է «Մարդ, որը փոխեց ամեն ինչ» ֆիլմը ներկայացնելու ժամանակ, որտեղ նա գլխավոր դերակատարն է եւ ֆիլմի պրոդյուսերը:

Հիմա դերասանը նկարահանվում է «Համաշխարհային պատերազմ Z» ֆիլմում: