Հարավային Օսիայի գործող նախագահ Էդուարդ Կոկոյտին բացառում է, որ նախագահի պաշտոնում կարող է կին ընտրվել:

«Կի՞նը նախագահ: Դա բացառված է»,-հայտարարել է նա «KP» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքները` նա նշել է, որ ներկա պահին առաջին տեղում է Բիբիլովը չնչին առավելությամբ:

Այդուհանդերձ, Կոկոյտին պարզաբանել է, որ «Հարավային Օսիայում կանանց ոչ ոք չի սահմանափակում»: «Մեր հասարակությունում կանանց շատ լավ են վերաբերվում եւ հարգանքով, բայց այնուամենայնիվ Կովկասը մնում է Կովկաս…»,-բազմանշանակորեն ասել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին, Հարավային Օսիայում նախագահական ընտրություններ են կայացել: Հարավային Օսիայի նախագահը կորոշվի երկրորդ փուլում, քանի որ առաջին փուլում հաղթող չի եղել: Ինչպես հայտնում է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թեկնածուներից ոչ ոք ձայների 50%-ը չի կարողացել հավաքել: