ՀԱՊԿ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի վավերացման օպերատիվությունը  կարելի է համեմատել միայն Ռուսաստանի հետ: Այս մասին ասել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

«Այդպես ժամանակին  են վավերացվում նաեւ ՀԱՊԿ երկրների ղեկավարների համաձայնագրերը: Նման աշխուժություն,  թերեւս, միայն Ռուսաստանն է ցուցաբերում», - ասել է Կարապետյանը` մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ Միջխորհրդարանական վեհաժողովի  Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի  նիստին Հայաստանի պատվիրակության մասնակցության արդյունքները:

Հանձնաժողովի նիստի ընթացքում, հավելել է Կարապետյանը, մի շարք հարցեր են քննարկվել ՀԱՊԿ ԽՎ օրենսդրական գործունեության ներդաշնակեցման վերաբերյալ, այդ թվում` արագ արձագանքման:

«Դուք գիտեք, որ ՀԱՊԿ-ն իր կազմում ունի այդպիսիները: Այդ մասին քաղաքական որոշում ընդունվել է, բայց օրենսդրական մեխանիզմներն այստեղ լիարժեք չեն», - հստակեցրել է Կարապետյանը:

Ըստ նրա` քննարկվել են նաեւ արտակարգ իրավիճակներում միմյանց աջակցելու հարցերը:

«Հայաստանը փրկարարական ջոկատներ եւ օգնություն  ուղարկելու հստակ մեխանիզմներ ունի, եւ միանգաման բնական է, որ դրանք ավելի էֆեկտիվ կգործեն ՀԱՊԿ-ի նման միության ներսում», - եզրափակեց Կարապետյանը: