Լոնդոնյան բորսայում աճուրդի է հանվել «փոփ արքա» Մայքլ Ջեքսոնի երկրպագուների համար անգնահատելի անհայտ ֆիլմը, որը նախնական գնահատվել է 4 մլն ֆունտ ստեռլինգ (կան 6,5 մլն դոլար):

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,  երկժամյա ֆիլմը, որը նկարահանվել է «փոփ արքայի»  երկրորդ միջազգային շրջագայության ժամանակ, Fame Bureau աճուրդին է ներկայացրել Ջեքսոնի նախկին վարորդը:

Ֆիլմը նկարահանվել է 1993թ. Բուենոս Այրեսում` նոր սարաքավորումներով եւ աչքի է ընկնում բարձր որակով:  Այն չի ցուցադրվել, քանի որ մինչ այժմ անհայտ պատճառով դուր չի եկել Ջեքսոնին:

Նախկին վարորդը պատմել է, թե ֆիլմն իրեն է նվիրել Ջեքսոնը` «տրանսպորտային ծառայությունների համար»:

Fame Bureau-ի գործադիր տնօրեն Թեդ Օուենը հաղորդել է, որ «այն ժամանակների համար նորագույն սարքավորումների շնորհիվ ժապավենը փոխանցում է Ջեքսոնի ելույթի վառ պատկերները, ինչպես նաեւ կուլիսների հետեւում կատարվող որոշ մանրամասներ»:

Սակարկությունները կկայանան նոյեմբերի 26-ին: