78 տարեկան հասակում մահացել է թատրոնի եւ կինոյի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեւ Բորիսովը, ով Օլեգ Բորիսովի կրտսեր եղբայրն է: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունում հայտնել են, որ դերասանը հիվանդ սիրտ ուներ եւ հոկտեմբերից գտնվում էր հիվանդանոցում:

Նա առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է 1954-ին, խաղալով 10-րդ դասարանցու դերը «Հասունության ատեստատ» ֆիլմում: Բորիսովը հայտնի է «Բալլադ զինվորի մասին», «Մարդու ճակատագիը», «Եւ կրկին Անիսկինը», «Շիրլի-միրլի» ֆիլմերից:

2000-2003 թվականներին Լեւ Բորիսովը «Բանդիտական Պետերբուրգ» սերիալում կերպավորել է Անտիբիոտիկ անունով քրեական հեղինակությանը:

Դերասանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, Կինոյի տան մեծ դահլիճում: