Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միհրան Քեշիշյանը սույն թվականի նոյեմբերի 14-ին կամովին ներկայացել է նախաքննական մարմնին:
ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Քեշիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, քաղ. Ք.Ա.-ին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ էրեբունիի քննչական բաժնում քննվող գործով քրեական պատասխանատվությունից ազատելու դիմաց միջնորդի միջոցով 2011թ. հոկտեմբերին նրանից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 12.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Միհրան Քեշիշյանը նախաքննություն իրականացնող մարմնին է ներկայացրել որպես կաշառք ստացած գումարը: Նա կատարած արարքի համար կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:




























