Երեւանում առաջիկա երեք օրերին ամպամած կլինի, ժամանակ առ ժամանակ հնարավոր են տեղումներ, գիշերը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկը` 6-8 աստիճան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայպետհիդրոմետ» կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով` այսօր` նոյեմբերի 15-ին եւ վաղը, հանրապետության տարածքը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում:
«Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, բավականին մեծ կլինի տեղումների ինտենսիվությունը»,- ասաց Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ նոյեմբերի 17-ին ցիկլոնի ազդեցությունը կուժեղանա եւ հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կդիտվեն տեղումներ:
Իսկ այսօր տեղումները կլինեն ձյան տեսքով, սակայն վաղը ցերեկվանից հանրապետությունում հարավ-արեւմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ գիշերային ժամերին ջերմաստիճանը բարձրանալու է 5-7 աստիճանով, իսկ հովիտներում եւ նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն անձրեւի եւ ձնախառը անձրեւի տեսքով:



























