Իսրայելը Եգիպտոսի հետ սահմանին բաժանարար կոնստրուկցիա է կառուցում, դրա շինարարությունը կավարտվի 2012թ. վերջին: Վերահսկողության ժամանակակից համակարգերով հագեցած հինգմետրանոց ցանկապատը կձգվի 230 կմ:
Իսրայելը արագացրել է շինարարական աշխատանքները այն բանից հետո, երբ Եգիպտոսի հետ սահմանին կատարված ահաբեկչության հետեւանքով 6 իսրայելցի էր զոհվել: Բացի այդ, Իսրայելում կարծում են, որ սահմանի հենց այս մասից է Գազայի հատված զենք մատակարարվում:
«Կուրսորը» հիշեցնում է, որ իսրայելա-եգիպտական սահմանի ամրացման անհրաժեշտության մասին Երուսաղեմում դեռեւս մի քանի տարի առաջ էին խոսում, բայց գործնական աշխատանքները սկսվել են միայն անցած տարվա նոյեմբերին` անձամբ վարչապետ Նեթանյահուի միջամտությամբ:




























