Հարավաֆրիկյան հանրապետությունում բեռնատարի եւ երթուղային 2 տաքսիների բախման հետեւանքով 20 մարդ է զոհվել, եւս 8-ը մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել:
Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ի գիշերը Քեյփթաունի մոտի ազգային ավտոմայրուղու ամայի հատվածում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ երկրի իրավապահ մարմինների` միկրոավտոբուսներից մեկը բեռնատարին վազանց կատարելիս բախվել է դրան եւ շրջվել, իսկ հետեւից նրան հարվածել է մեկ այլ միկրոավտոբուս:




























