Երեւանում վերամբարձ կռունկի ընկնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ներկյումս քրեական գործի շրջանակում ձերբակալվածներ չկան, NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 17:30-ին Նոր Նորքում վերամբարձ կռունկ էր ընկել: Միջադեպը հետեւանքով վիրավորվել էին երկու բանվորներ` 32-ամյա Սամվել Եփրեմյանը եւ 37-ամյա Արայիկ Գասպարյանը:
Գասպարյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ Եփրեմյանը` հիվանդանոցում: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Հայաստանի ՔՕ-ի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է մահվան):




























