Երիտասարդ եգիպտուհու «նյու» ոճով լուսանկարները իսկական պայթյուն են առաջացրել պահպանողական Եգիպտոսի ինտերնետ-հասարակության շրջանում եւ իրենց վրա սեւեռել արեւմտյան լրատվամիջոցների ուշադրությունը:

Կահիրեում ամերիկյան համալսարանի ուսանողուհի Մագդա Ալիա ալ-Մահդին իր բլոգում սեփական լուսանկարների տակ նշել է, ո «կողմ է աշխարհիկ կյանքին», «16 տարեկանից բուսակեր է եւ աթեիստ», նաեւ «համոզված ֆեմինիստուհի» է:

«Ես իրավունք ունեմ ազատ կյանքի, ցանկացած վայրում... Ես երջանիկ եմ, երբ բացարձակապես ինձ ազատ եմ զգում»:

Երիտասարդ եգիպտուհու ակցիան գնահատել են որպես հարված «բռնությանը, ռասիզմին, երկերեսանիությանը, սեռական ոտնձգություններին, որոնք այդքան տարածված են եգիպտական հասարակությունում», գրում է իտալական  La Repubblica-ն:

Դրանից բացի, Մագդան էջ է բացել Facebook-ում, որտեղ տղամարդկանց կոչ է արել լուսանկարվել փարանջայով, որպեսզի հասկանան, թե ինչ է նշանակում քայլել դրանով:

«Նյու» ոճով սադրիչ ֆոտոսեսիայում եգիպտուհին մասնակցել է հագին սեւ զուգագուլպաներ եւ կարմիր կիպ վերնազգեստով: Լուսանկարներում երեւում է նաեւ նրա մերկ ընկերը, ով նստած է աթոռին, իսկ ձեռքին կիթառ է:

Ողջ աշխարհի բլոգերներին զարմացրել է, որ մահմեդական երկրի բնակչուհին չի վախեցել լուսանկարվել կիսամերկ ու մերկ եւ ստորագրել սեփական անունով: