Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների լիիրավ կողմ: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Ադրբեջանական կողմը պետք է հասկանա, որ այս դեպքում խոսքը ոչ թե տարածքային հավակնությունների բավարարման, այլ ժողովրդի ինքնորոշման մասին է»,-հայտարարել է նա:

«Արցախի հանրապետությունից արեւելք ընկած հանրապետության ղեկավարությունը խեղաթյուրում է իրականությունը` նշելով, թե պատրաստ է հնարավորինս արագ կարգավորելու հիմնախնդիրը: Եթե այդ ցանկությունն անկեղծ է, ապա Ադրբեջանը պետք է`

1. վերջ տա ռազմական հռետորաբանությանն ու չհրահրի սպառազինությունների մրցավազք.

2. հետ քաշի դիպուկահարներին առաջնային գծից.

3. ընդունի, որ Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ, որովհետեւ սա ոչ թե տարածքային վեճ է, այլ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հարց.

4. հանի ակնոցները  եւ գիտակցի, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի»,- ամփոփել է նա: