Վերջերս Ռայմոնդ Պաուլսը սրտի վերահատություն է տարել: Վիրահատական միջամտությունը բարեհաջող է անցել: Բժիշկները, սակայն, պնդում են առայժմ ձեռնպահ մնալ աշխատանքից:
Պաուլսը նույնիսկ հրաժարվել է մասնակցել Կրեմլում Իլյա Ռեզնիկի հոբելյանական երեկոյին: Ի դեպ, այդ երեկոյին չի մասնակցել նաեւ վերջինիս մուսան` Ալլա Պուգաչովան: Կուլիսներում Պրիմադոննայի բացակայությունը բացատրել են Լայմա Վայկուլեի հետ ունեցած տարաձայնություններով:
Ինքը` Պաուլսը խոստովանել է, որ իր ուժերը լիարժեք համերգի համար այլեւս բավարար չեն: «Երկու-երեք ժամ ռոյալի առջեւ նստելն ինձ համար արդեն դժվար է»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Պաուլսն իր լավագույն ստեղծագործությոնները գրել է պոետ Իլյա Ռեզնիկի խոսքերի հիման վրա: Նրանց երգերը կատարվել են Ալլա Պուգաչովայի, Սոֆյա Ռոտարուի, Վալերի Լեոնտեւի, Լայմա Վայկուլեի եւ այլոց կողմից:




























