Ռուսաստանը փորձում է ռուսացնել Հարավային Օսիան: Այս մասին հայտարարել է կովկասյան հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ինչպես գործակալությանը հայտնել է փորձագետը, նոյեմբերի 13-ին անցկացրած ընտրությունների արդյունքները խոսում է այն մասին, որ Հարավային Օսիայում ռուսերենը արդեն երկար ժամանակ է ինչ պետական լեզու է:
«Ռուսերենը Հարավային Օսիայում կրթական, միջազգային հարաբերությունների լեզու է, իսկ օսականը միայն ընտանեկան միջավայրում օգտագործվող լեզու է»,-նշել է փորձագետը, ընդգծելով, որ այդ ամենը ռուսական դասական քաղաքականություն է:
«Ռուսաստանն առաջինը ձգտում է ռուսացնել տեղի բնակչությանը, նրանց մեջ սերմանել ռուսականությունը, եւ հիմնել ռուսական կոնտինգենտ»,- հայտարարել է նա, ընդգծելով, որ Հարավային Օսիայի տարածաշրջանում ռուս զինծառայողների եւ նրանց ընտանիքների բնակեցումը Ռուսաստանի գործողության մեծ գործընթացներից մեկն է:




























