Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի անցումային հանդիպումների արդյունքում եզրափակիչ մրցաշարի վերջին չորս ուղեգրերը նվաճեցին Պորտուգալիայի, Խորվաթիայի, Չեխիայի եւ Իռլանդիայի հավաքականները:
Խորվաթիա - Թուրքիա` 0:0
Առաջին հանդիպում. Թուրքիա - Խորվաթիա` 0:3
Չեռնոգորիա - Չեխիա` 0:1
Յիրաչեկ, 82
Առաջին հանդիպում. Չեխիա - Չեռնոգորիա` 2:0
Իռլանդիա - Էստոնիա` 1:1
Ուորդ, 31 – Վասիլեւ, 57
Առաջին հանդիպում. Էստոնիա - Իռլանդիա` 0:4
Պորտուգալիա – Բոսնիա - Հերցեգովինա` 6:2
Ռոնալդու, 8, 53, Նանի, 24, Պոշտիգա, 72, 82, Վելոզու, 80 - Միսիմովիչ, 41-11մ, Սպահիչ, 65
Առաջին հանդիպում` 0:0
Դեկտեմբերի 2-ին Կիեւում կայանալիք վիճակահանության ժամանակ հավաքականներն ընդգրկվել են հետեւյալ զամբյուղներում.
1. Ուկրաինա, Լեհաստան, Իսպանիա, Հոլանդիա
2. Գերմանիա, Իտալիա, Անգլիա, Ռուսաստան
3. Խորվաթիա, Հունաստան, Շվեդիա, Պորտուգալիա
4. Դանիա, Ֆրանսիա, Չեխիա, Իռլանդիա



























