Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ցրել է խորհրդարանի Ստորին պալատը (Մեջլիս):

Պատգամավորների արտահերթ ընտրությունները ըստ կուսակցական ցուցակների կկայանան 2012թ. հունվարի 15-ին: Ղազախստանի ժողովրդի ասամբլեան պատգամավորներին կընտրի հունվարի 16-ին: Մինչեւ ընտրությունների կայացումը, Մեջլիսի լիազորությունները ժամանակավորապես կփոխանցվեն Ղազախստանի  Սենատին, հայտնում է  «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, Ղազախստանի ստորին պալատի պատգամավորները նոյեմբերի 10-ին դիմել էին երկրի նախագահին`խնդրելով ցրել Մեջլիսը:  Իրենց որոշումը պատգամավորները հիմնավորել էին նրանով, որ մոտեցող տնտեսական ճգնաժամի պայմաններում կարեւոր է նախընտրական շրջանն ինչքան հնարավոր է արագ անցնելը: Գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետը դադարում է 2012թ. օգոստոսին: