Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով գերագույն կոմիսար Քեթրին Էշթոնը այսօր` նոյեմբերի 16-ին, երկօրյա այցով կժամանի Երեւան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այցի շրջանակներում նա կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: 

Հայաստան ժամանելուց առաջ Քեթրին Էշթոնը կայցելի Վրաստան, հայտնում է «Գռուզիա-Онлайн»-ը: Այցի շրջանակներում ԵՄ գերագույն կոմիսարը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:

Հիշեցնենք, Քեթրին Էշթոնը տարածաշրջանային այց է կատարում Հարավային Կովկասում: Նախօրեին նա արդեն այցելել է Ադրբեջան: