Թերթը գրում է, որ ՃՈ նախկին պետ, կալանքի տակ գտնվող Մարգար Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում և շուտով կուղարկվի դատարան: Այս մասին երեկ թերթին հայտնել է պաշտպան Մկրտիչ Վասակյանը:
«Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, անազատության մեջ է արդեն շուրջ երեք ամիս՝ օգոստոսի 30-ից: Վասակյանը դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե տվյալ գործում այլ մեղադրյալներ կա՞ն ներգրավված: Նա ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ գործի նյութերին չի ծանոթացել: Մեղավոր ճանաչվելու դեպքում Մարգար Օհանյանը կարող է դատապարտվել մինչև 12 տարվա ազատազրկման:
Պաշտպան Վասակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ չի տվել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:


























