Երեւանում, նոյեմբերի 16-ին, Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում BMW- X5 մակնիշի 15 ԼՕ 687 համարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը եւ շրջվել:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը` 22-ամյա Ա. Բաբայանը եւ ուղեւորներ` 26-ամյա Էդիկ Մանուկյանը եւ 29-ամյա Վահագն Մանուկյանը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Երեւան քաղաքի «Արմենիա» եւ «Մալաթիա» բժշկական կենտրոններ:
Փրկարարների ուժերով ավտոմեքենան ուղղվել է, հոսանքազրկվել եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Վ.Մանուկյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Է. Մանուկյանինը եւ Ա.Բաբայանինը` ծայրահեղ ծանր:




























