FARC շարժման`«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» նոր առաջնորդ է դարձել Տիմոլեոն Հիմենեսը, որը հայտնի է Տիմոշենկո մականվամբ:

Ըստ խմբավորման տեղի մամուլում հրապարակած հայտարարության` 52-ամյա Հիմենեսը ընտրվել է FARC-ի քարտուղարության քվեարկության արդյունքում, հաղորդում է Agence France-Presse-ը:

Հիշեցնենք, ապստամբների նախորդ առաջնորդ Ալֆոնսո Կանոն սպանվել է նոյեմբերի սկզբին` կոլումբիական հատուկ ծառայությունների իրականացրած գործողությունների արդյունքում: Նա FARC-ը ղեկավարում էր 2008թ.-ից:

Կանոյի մահից հետո Կոլումբիայի նախագահ Մանուել Սանտոսը ապստամբներին կոչ էր արել վայր դնել զենքը եւ բանակցություններ սկսել, բայց նրա կոչը արհամարհվել էր: