Հայաստանում բոլոր ճանապարհները բաց են. որոշ վայրերում ձյուն է, բուք, քամի, մառախուղ եւ մերկասառույց:
Տրանսպորտի եւ կապի նախարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` նոյեմբերի 16-ի առավոտյան ժամը 06 45-ից ձյուն է տեղում Ամասիայում, Արթիկում, Արագածում, Մարալիկում, Սպիտակում, Ապարանում, Գավառում, Արարատում, Ջերմուկում, Մեղրիում, Քաջարանում, Ծավում: Կապանում, Գավառում եւ Արարատում միաժամանակ նաեւ մերկասառույց է, իսկ Թալինում` մառախուղ:
Ապարանում, Հրազդանում, Եղվարդում, Ապարանում բուք է, Չարենցավանում , Մարտունիում ու Կապանում` քամի։
Ամպամած է Տաշիրում, Գյումրիում, Բաղրամյանում, Ալավերդիում,Վանձորում, Եղվարդում, Աբովյանում, Մասիսում, Գավառում, Բերդում, Իջեւանում, Նոյեմբերյանում, Դիլիջանում, Ճանբարակում, Վարդենիսում, Գորիսում, Չարենցավանում, Աբովյանում, Մասիսում:
Ներկա պահին Հայաստանի տարածքում փակ ճանապարհներ չկան։



























