Տավուշի մարզում, նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան, Ակնաղբյուր գյուղի գյուղամիջյան ճանապարհին դժբախտ դեպք է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, վարորդի եւ եւս երկու անձանց կողմից հրելուց հետո ճանապարհի վայրէջքային հատվածում շարժվել է, նրանք փորձել են նստել մեքենան` կանգնեցնելու համար, սակայն ճանապարհի բանուկ մասում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 6-ամյա Սպարտակ Թուխիկյանին:
Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:




























