Ոստիկանության համակարագում կադրային տեղափոխությունները շարունակվում են. հերթը հասել է աձնագրային ծառայություններին: NEWS.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 15-ին, ոստիկանապետ Վովա Գասպարյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառանալով անձնագրային ծառայություններում տիրող իրավիճակին` բավականին խիստ է խոսել:
Նա պահաջել է քաղաքացիների հետ ընդգծված բարեկիրթ վերբերմունք ունենալ, հակառակ դեպքում սպառնացել է պատժել:
Թերեւս թեթեւ պատժելու առիթը բաց չթողնելով` նա հայտարարել է, որ կադրային փոփոխություններ են սպասում նաեւ անձնագրային բոլոր ծառայություններում, սակայն ռոտացիոն սկզբունքով:
Մեր տեղեկություններով այսօր կլինեն Երեւանի անձնագրային ծառայությունների ղեկավարների փոխատեղումներ: Նշենք, որ ռոտացիայի լուրը այնքան էլ դուր չի եկել մարզային ծառայությունների ղեկավարներին, քանի որ նրանք ստիպված են լինելու մարզից մարզ, կամ քաղաքից քաղաք աշխատանքի գնալ:




























