Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին։

Ինչպես ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական բաժնից հայտնել են NEWS.am-ին, հանդիպմանը, որին ներկա է եղել նաեւ վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել են բանկային համակարգում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նախագահը կարեւորել է Շուշիում Հայաստանի Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն բացելու փաստը՝ նշելով, որ այն կդառնա հանրապետության ֆինանսական եւ բանկային ոլորտի մասնագետների նախապատրաստման ժամանակակից կառույցներից մեկը։