Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու ձեւաչափը կորոշի  2012թ. փետրվարին: Այս մասին նոյեմբերի 16-ի մամլո ասուլիսում տեղեկացրել է  ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը:

Մեկնաբանելով երկրի իրավիճակը` ՀԴԿ առաջնորդը նշել է, որ տեղի ունեցածը մի բանի մասին է խոսում` զարգացման ծրագրի հստակ ռազմավարության բացակայության: Ըստ նրա` եթե գործող իշխանությունները երեք տարի առաջ (նախորդ ընտրություններից հետո) սկսեին այդ ծրագրի իրականացումը, այժմ որոշակի արդյունքներ տեսանելի կլինեին: Բայց երկրում լիակատար քաոս է տիրում, ասել է Արամ Սարգսյանը: Ըստ քաղաքական գործչի` ընտրությունների մոտենալուն զուգահեռ մրցակցությունը կխորանա, կոալիցիոն ուժերի դեմ պայքարին կմիանան արտախորհրդարանական ուժեր:

Բայց, այնուամենայնիվ, ըստ Արամ Սարգսյանի, սպասվելիք ընտրությունները լավագույն դեպքում կհամապատասխանեն օրենքի պահանջներին, սակայն ոչ մի կերպ արդար չեն լինի:  Նման պնդման հիմնավորումներից մեկը, ըստ քաղաքական գործչի, այն հանգամանքն է, որ իշխանական ուժերի նախընտրական ծրագրի համար կներդրվեն պետական գանձարան չհասած գումարները: