Իտալիայի հրաժարական ներկայացրած վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրաժեշտ տալուց առաջ հեռախոսազրույց է ունեցել համաշխարհային առաջնորդների հետ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իտալական լրատվամիջոցները, հաղորդում է, որ Բեռլուսկոնին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմիր Պուտինին: Նա հրաժեշտի զրույցներ է ունեցել նաեւ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Դեվիդ Քեմերոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահունի հետ: Նա զրուցել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի հետ:
Հիշեցնենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարական է ներկայացրել նոյեմբերի 12-ին այն բանից հետո, երբ երբ նոյեմբերի 8-ին Իտալիայի խորհրդարանում զրկվեց ձայների մեծամասնությունից:




























