Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին նոյեմբերի 15-ին հարցաքննելու ժամանակ ծանուցագիր են հանձնել` պահանջելով նրա կնոջը եւս ներկայանալ դատարան` կապված «Մոսկվայի բանկի» գործի հետ:
Իրավապաշտպան մարմինների աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ չներկայանալու դեպքում Ելենա Բատուրինային կարող են «բերման ենթարկել» վկայություն տալու համար:
Նոյեմբերի 15-ին Լուժկովը վկայություն է տվել Մոսկվայում եւ, ինչպես հայտնում է իրավաբանը, Լուժկովը շարունակում է մնալ «վկայի» կարգավիճակում:
Նշենք, որ մինչ այդ Լուժկովը արգելել էր կնոջը վերադառնալ Մոսկվա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հետաքննչական մարմինը քննում է Մոսկվայի բանկի նախկին նախագահ Անդրեյ Բորոդինի եւ նրա տեղակալ Դմիտրի Ակուլինինի դեմ հարուցված քրեական գործը: Նրանք մեղադրվում են հող ձեռք բերելու համար վարկեր տրամադրելու մեջ, որոնք պատկանում են նախկին քաղաքապետի կնոջը` Ելենա Բատուրինային: Ըստ հետաքննության, արդյունքում հսկայական գումարներ հայտնվել են Բատուրինայի անձնական հաշվին:
Բանկի նախկին ղեկավարությունը համաձայն չէ հետաքննության եզրակացությունների հետ: Բորոդինը պնդում է, որ բանկը այդ գումարների դիմաց հող է ստացել, որի արժեքը ավելին է տրված վարկից: Բորոդինը եւ Ակունինը հետախուզման մեջ են եւ գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս:




























