Հայաստանի կառավարման համակարգում ամենագլխավոր խնդիրը հսկայական չափերի հասնող կոռուպցիան է եւ այս պայմաններում ոչ մի քաղաքապետ չի կարող արդյունավետ աշխատել։ Այս մասին, այսօր` նոյեմբերի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով Երեւանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի նշանակմանը:

Լրագրողի հարցին, թե իր ղեկավարման տարիներին ինքը սխալներ թույլ չի՞ տվել, Վ. Խաչատրյանն անկեղծորեն պատասխանեց. «Շատ»: 

Հիշեցնելով, որ ինքը ղեկավարել է այն տարիներին, երբ Երեւանի բնակչությունը լույս ու ջուր չուներ, Երեւանի նախկին քաղաքապետն ասաց. «Այդ պայմաններում  կատարած  մի սխալ կա, որի մասին չեմ ցանկանում խոսել, ավելի ուշ նեղ շրջանակում կասեմ»: