Եթե նախաքննությունը հաստատի Սյունիքի մարզպետի հետ կապված միջադեպը, ապա կհաջորդեն իրավական եւ քաղաքական հետեւանքներ: Այդ մասին նոյեմբերի 16-ի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի`Սյունիքի մարզպետի կողմից Սիլվա Համբարձումյանին ծեծելու վերաբերյալ վկայություններին` նախարարը նշել է, որ քննությունը զբաղվում է դեպքի մանրամասները ճշտելով: «Եթե նման գործողությունների մասին տվյալները ճշտվեն, ապա դրան կհաջորդի որոշակի պատասխանատվություն, տվյալ դեպքում խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է: Որպես մարդ ես չեմ արդարացնում նման վարքը, սակայն հայտարարություններ անելը դեռ շուտ է»,-հայտարարել է նախարարը:

Ի պատասխան Լարիսա Ալավերդյանը նշել է, որ Սյունիքի մարզպետի անվան հետ են կապվում նմանօրինակ այլ միջադեպեր եւս: «Ես բոլորի մասին եմ խոսում, առանց բացառության, բայց պետության մարզերը որպես կալվածքներ դիտարկելու սովորությունը, ցավոք, առկա է դեպքերի մեծ մասում»,-հայտարարել է Ալավերդյանը: