Հայաստանի ոստիկանությունը վեցերորդ ամիսն է, չի կարողանում պարզել, թե ով է մեղավոր Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում բնակիչների զանգվածային թունավորման համար:
NEWS.am-ի` հետաքննության ընթացքի մասին հարցին Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «հետաքննությունը շարունակվում է»: Գործով ձերբակալվածներ չկան:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Նուբարաշենում արձանագրվել էր խմելու ջրից մի քանի տասնյակ բնակիչների թունավորման դեպք: Փաստի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, անցկացվել էին մի շարք փորձաքննություններ: Ըստ առաջ քաշված վարկածի` թունավորման պատճառը ջրատար խողովակի վնասվածքն էր: Մեղավորները մինչ օրս, սակայն, հայտնի չեն:


























