Կարեն Բոյաջյանը վերջերս վերադարձել է Լոնդոնից` ստանալով կարեւոր մրցանակ իր դերասանական արվեստի համար: Նա ցանկալի մրցանակը ստացել է տղամարդու լավագույն դերակատարման համար` Ջամալի դերի համար «Երեք վուալի» (Three Veils) ֆիլմում, հաղորդում է The Armenian Reporter-ը:

Կարենը պատմել է Անգլիայից ստացած իր տպավորությունների մասին. «Այն, որ ես առաջադրվել եմ այդ մրցանակի համար, շատ ցնցող նորություն էր: Երբ ես կարդացի թեկնածուների ցուցակը, ես իսկապես հույս չունեի, որ կհաղթեմ»:

Կինոմոտոգրաֆների միջազգային փառատոնը կայացել է հոկտեմբերի 14-ից 15-ը: Փառատոնում ցուցադրվել են 30 ֆիլմեր, ամբողջ աշխարհից:

Ավելի վաղ Կարենը ստացել է լավագույն տղամարդ դերակատարման համար մրցանակ 2008-ին, Մոնակոյի միժազգային կինոփառատոնում:

Ներկայումս նա պատրաստվում է հոգեբանական թրիլլերի նկարահանումները, որոնց կսկավեն 2012-ին: