ԱՄՆ-ի Քալիֆորնիայի նահանգի ոստիկանությունը շուրջ 400-մետրանոց թունել է հայտնաբերել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին, որը ծառայել է որպես թմրամիջոցների տեղափոխման ուղի: Թունելն իրար է կապում մեքսիկական Տիհուանա եւ ամերիկյան Սան Դիեգո քաղաքները:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, թունելում 14 տոննա մարիխուանա է հայտնաբերվել: Նշվում է, որ մարիխուանայի շատ փաթեթների վրա եղել է Captain America ապրանքանիշը:

Բացահայտումն արվել է այն բանից հետո, երբ Սան Դիեգոյի ոստիկանությունը ձերբակալել է կասկածելի բեռնատար պահեստը, որտեղից մուտք է եղել դեպի թունել: Մեքենայում շուրջ 3 տոննա մարիխուանա է եղել:

Թունելի չափսերն են 1,2-0,9 մետր, այն հագեցած է օդափոխման համակարգով եւ լուսավորությամբ: Թունելը, ենթադրաբար, գտնվել է մեքսիկական «Սինաոլա» թմրակարտելի վերահսկողության ներքո, գրում է Agence France-Presse-ը:

Սա Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին հայտնաբերված առաջին թունելը չէ: Թմրավաճառները փորձում են այսկերպ շրջանցել սահմանային վերահսկողությունը, որը վերջին տարիներին գնալով խստանում է: