Չուկոտկայի ափերին` Բերինգի ծովում, այրվում է հարավկորեական «Օրիենտալ Էնջըլ» բեռնանավը:
Հրդեհի արդյունքում զոհվել է նավապետի օգնականը, անձնակազմի մնացած անդամները լքել են բեռնանավը` փրկարարական լաստերի օգնությամբ: Այս պահին հինգ նավերում աղետյալ բեռնանավից տարհանված 89 մարդ կա, հայտնում է«Ինտերֆաքսը»: Հրդեհի պատճառ են դարձել պահեստային մասում բռնկված ալյուրի պարկերը:
Փրկվածների թվում Հարավային Կորեայի, Գերմանիայի, Ինդոնեզիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ կան: Փրկված նավաստիներին ապաստանած նավերը անբարենպաստ եղանակի պատճառով հանգրվանել են Չուկոտկայի տարբեր շրջաններում:




























