Թերթը գրում է, որ վերջերս, երբ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարան էր եկել, լրագրողներից մեկը նրանց հիշեցրեց իր երբեմնի «ընդդիմադիր» պահվածքի մասին: « Լֆիկ Սամոյի «ընդդիմադիր հակումները» դրսեւորվել էին խորհրդարանի դահլիճում, երբ նա նստում էր «Ժառանգության» շարքում` Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Զարուհի փոստանջյանի կողքին:

Պատգամավորն ասաց, որ նորմալ է` «Ես բոլորի հետ էլ լավ եմ»: Իսկ երբ լրագրողներից տեղեկացավ, որ «Ժառանգության» հետ լավ լինելու արդյունքում իրեն մի նոր ածական է կպել` Րաֆֆիի Սամվելը, բավականին զվարճացավ»,- գրում է «Ժողովուրդ»-ը: