Ֆիլիպինյան ցուցարարները գրոհել են պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղեկցող շարասյան վրա` Մանիլա կատարած այցի ընթացքում:
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները լրագրողներին հայտնել է, որ որ ոչ ոք չի տուժել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա` 40-50 մարդուց բաղկացած բազմությունը շարասյան գլխավոր մեքենայի վրա ձվեր, ներկով լցված գնդեր եւ, հնարավոր է, նաեւ քարեր է նետել: Միջադեպը տեղի է ունեցել Մանիլայում` նախագահական պալատից դեպի հաջորդ հանդիպման վայր մեկնելիս: Շարասյունը անմիջապես լքել է նշված տարածքը եւ առանց միջադեպերի հասել հանդիպման վայր:
Մարկ Տոները նաեւ հավելել է, որ Քլինթոնի ավտոմեքենան հարձակման չի ենթարկվել, նրա անվտանգությանը ոչինչ չի սպառնացել:




























