Նեւա գետի հատակից նոյեմբերի 16-ի երեկոյան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ԿՎ-1 (Կլիմ Վորոշիլով) տանկ են հանել: Այժմ մարտական մեքենան կուղարկվի վերականգնման:
«Ճակատամարտ հանուն Լենինգրադի» թանգարանի աշխատակիցները ԿՎ-1 -ի հանգույցների եւ մասերի համարներով հույս ունեն բացահայտել դրա անձնակազմի ճակատագիրը եւ անգամ գտնել տանկիստների ծանոթներին ու հարազատներին:
Տանկը հանելու գործողությունները տեւել են մոտ ութ ժամ: ԿՎ-ն գտնվել է 15 մետր խորության վրա` շրջված վիճակում, եւ այն հանելու համար հատուկ տեխնիկա է պահանջվել: ԱԻՆ մասնագետները նաեւ ականազերծել են այն, քանի որ տանկը խորտակվել էր զինամթերքով հանդերձ:
Ենթադրվում է, որ անձնակազմը հասցրել է լքել տանկը, քանի որ մարդկային մնացորդներ չեն հայտնաբերվել:
Տանկը հայտնաբերվել էր 2011թ. մայիսին` Արեւմտյան ռազմական շրջանի 90-րդ առանձին հատուկ որոնողական գումարտակի կողմից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























