Ամենահետաքրքիր մասնագիտությունների ցուցակում առաջատար են մենեջմենթը, հոգեբանությունը եւ PR-ը: Ավելի ձանձրալի է համարվում գերեզմանափորերի եւ պահակների մասնագիտությունը: Լրագրողների մասնագիտությունը եւս լավագույն տասնյակում է:
Superjob.ru կայքի հետազոտական կենտրոնի կողմից կատարված հարցումը ցույց է տալիս, որ հոգեբանների 98 տոկոսը սիրահարված է իր մասնագիտությանը, իսկ մենեջնեթով զբաղվողների 97 տոկոսն է տարված աշխատանքով: Պարզվում է` նախահաշիվ կազմելը եւս հետաքրքիր գործ է, համենայն դեպս տվյալ մասնագիտության ներկայացուցիչների 93 տոկոսն այդպես է կարծում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Յուրաքանչյուր մասնագետ իր հետաքրքրություններն ունի. դիզայներներին դուր է գալիս ստեղծագործական աշխատանքը, լրագրողներն էլ սիրում են տեղյակ լինել վերջին նորություններից:
Ծրագրավորողների 92 տոկոսը եւս տարված է մասնագիտությամբ:
Ուշագրավ է, որ բուժքույրերը եւս հաճույքով են գնում աշխատանքի, ոչ թե զզվանքով:
Հարցման ընթացքում հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ ցանկացած աշխատանք կարող է հետաքրքիր լինել, եթե այն ընտրվել է գիտակցված եւ իրականացվում է սիրով:




























