Ադրբեջանի եւ Նախիջեւանի փախստականների համագումարի  նախաձեռնությամբ մշակվել է ծրագիր, որը նախատեսում է ազատագրված Քաշաթաղի շրջանում կառուցել նոր քաղաք`  Բագարանը: Սյսօր` նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավաբան Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ քաղաքը երեք գործոնների համադրություն է: Այն կազմված է լինելու 300 արդյունաբերական նախագծերից,  որոնք կապահովեն 20 հազար աշխատատեղ: Քաղաքաշինական գործոնի առումով`  այդ 20 հազար ընտանիքների համար ապահովվելու է անշարժ գույք: Երրորդ գործոնը մարդկանց տեղափոխումն է այդ տարածքներ:

Իսկ թե  ինչպես են պատկերացնում ծրագրի ֆինանսական աջակցությունը, Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ այդ փուլին դեռ չեն հասել: Նրա կարծիքով` 6 ամիս անհրաժեշտ կլինի պատրաստելու ծրագիրը, որը ենթակա կլինի գործնական քննարկման: Մոտավոր հաշվարկներով` անհրաժեշտ կլինի 3,5 մլրդ դոլար եւ մոտ 5 տարի կառուցման համար: Հայտնի չէ, թե նոր կառուցվելիք քաղաքում բնակարնները գնելու են, թե նվիրելու են, բնակֆոնդի կառավարման մեխանիզմները որոշելու են համայնքները:

Ասուլիսի մյուս բանախոսը` Ադրբեջանի եւ Նախիջեւանի փախստականների համագումարի նախագահության քարտուղար Սուսաննա Մելիքյանը նշեց, որ այդպես փորձում են ադրբեջանահայերի համար քաղաքական նպաստավոր միջավյար ստեղծել եւ ովքեր ցանկանան, նրանք էլ կգնան: Բանախոսները տեղեկացրին, որ ծրագիրը ներկայացվել է ադրբեջանահայերին: Քանի որ այն դեռ հայեցակարգային փուլում է, ապա դեռ չի ներկայացվել է ՀՀ-ի եւ ԼՂՀ-իշխանություններին

Նշենք, որ 1980-ականների վերջերին եւ 90-ականների սկզբներին Ադրբեջանը լքեցին եռծ թվով փախստականներ եւ սփռվեցին տարբեր երկրներում, հայ փախստականության մեծ մասը` Հայաստանում: «Փախստականությունը լինելով ցրված, չի կարողանում  իր խնդիրները լուծել: Նրանք կորցրել են միջավայր, մշակույթ: Փախստականությունը բավարարված չէ ոչ ԵԱՀԿ-ի քայլերով, ոչ  էլ Հայաստանի Հանրապետության քայլերով, առավել եսւ գտնում են, որ իրենք պահանջատեր են Ադրբեջանից, ԵԱՀԿ-ից»,- ասաց Սուսաննա Մելիքյանը: