«Այս առավոտ Բելգորոդը ենթարկվել է Ուկրաինայի ԶՈւ հարվածին, հերթական անգամ՝ քնած շրջանին»,- գրել է քաղաքապետ Վալենտին Դեմիդովն իր Թելեգրամում եւ լուսանկար է հրապարակել։

Նրա տվյալներով՝ տարեց կնոջը հոսպիտալացրել են բեկորային վիրավորոււմներով։ Առավոտ վաղ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը եւս տեղեկացրել էր, որ վնասվել է կնոջ ողնաշարը։

«Կոտրվել են ապակիները ինը բազմաբնակարան տների 21 բնակարաններում, երեք մասնավոր տներում վնասվել է տանիքը, տուժել է դպրոցը՝ կոտրվել են ապակիները, վնասվել է ճակատամասը։ Այս պահին տվյալներ կան վեց տուժած ավտոմեքենաների մասին»,- ավելացրել է Դեմիդովը։ Նույն վնասվածքների մասին գրել է նաեւ նահանգապետը։

Գլադկովի տեղեկացմամբ՝ Բելգորոդի եւ Բելգոոդի շրջանի տարածքում խփվել է մի քանի օդային թիրախ։

ՌԴ ՊՆ-ն իր ամփոփագրում տեղեկացրել է, որ գիշերվա ընթացքում Բելգորոդի մարզում ոչնչացվել է RM-70 Vampire համազարկային կրակի հրթիռային համակարգի 25 արկ։ Բի-բի-սին չի կարող անկախ ստուգել այս հայտարարությունները, Ուկրաինան չի մեկնաբանել Բելգորոդին հասցրած հերթական հարվածը։

Կիրակի Բելգորոդում պայթյունի հետեւանքով փլուզվել էր 10 հարկանի տան մուտքը, զոհվել է 15 մարդ։ ՊՆ-ն պայթյունի պատճառ նշել է ուկրաինական «Точка-У»-ի հարվածը։