Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին որոշել է լքել «Վյատկա-Բանկ»-ի տնօրենների խորհուրդը: Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է նրա մամուլի քարտուղարը:
Կանդելակիի մասնակցությունը Single.Card նախագծում (այսպես կոչված քարտ հարուստների համար), լայնորեն լուսաբանվեց: Սակայն հավակնոտ ծրագիրը, որը նախնական տվյալներով, պահանջել է շուրջ 100 մլն դոլարի ներդրումներ, այդպես էլ չի գործարկվել:
Գործածար կինը մտադիր է նաեւ դիվերսիֆիկացնել իր բիզնեսը եւ հրաժարվել որոշ ոլորտներից մինչեւ տարեվերջ:
Մասնավորապես, օրերս հայտնի է դարձել, որ Կանդելակին դուրս է գալիս «Ոչ իրական քաղաքականություն» ընկերությունից, գրում է RBK-ն:




























