ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չորեքշաբթի հայտարարել է, որ Սպիտակ տունն այս շաբաթավերջին ոչ պաշտոնական պատվիրակություն կուղարկի Թայվան՝ մասնակցելու կղզու նախագահի երդմնակալությանը, հայտնել է Associated Press-ը։
Թայվանի Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության ղեկավարի պաշտոնը կստանձնի Լայ Չինգ-Տեն՝ հաջորդելով նույն կուսակցության նաածկին ղեկավար Ցայ Ինգ Վենին։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ այդ քայլը համահունչ է՝ երդմնակալության արարողությանը պատվիրակություն, ներառյալ՝ երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և մեկ գիտնական ուղարկելու ԱՄՆ-ի երկարամյա փորձին:
ԱՄՆ պատվիրակությունը կմեկնի Թայբեյ՝ ամերիկյան ժողովրդին ներկայացնելու, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Պաշտոնյան Թայվանն անվանել է ժողովրդավարության օրինակ ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում։
Ըստ Associated Press-ի՝ պաշտոնական Պեկինն արդեն իր դժգոհությունն է հայտնել Թայվանի նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքի վերաբերյալ։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչ Լյու Պենգյուն հայտարարել է, թե «Թայվանում մայիսի 20-ին և դրանից հետո Թայվանի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ի վերվելակերպը կանդրադառնա ինչպես Թայվանի նեղուցում իրավիճակի, այնպես էլ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա:
«Ուստի ամերիկյան կողմին կոչ ենք անում հարգել Թայվանի անկախությանը չաջակցելու նախագահ Բայդենի խոստումը»,-շեշտել է չինացի դիվանագետը:





























