Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակված հրաձիգը առաջին կրակոցով խոցել է նրա որովայնը, երկրորդ գնդակը որովայնով մխրճվել է երկրի վարչապետի ազդրոսկրի մեջ, ևս մեկ գնդակ դիպել է ուսին, հայտնել է սլովակյան Standard պարբերականը։

Սլովակիայի վարչապետի որովայնի խոռոչում արյունազեղում է ախտորոշվել։

Սլովակյան լրատվամիջոցները հայտնել են, որ վարչապետի ուղղությամբ 3-4 կրակոց է արձակվել։ Կրակողը ձերբակալվել է: Ֆիցոյի ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հայտնվել, որ նա կյանքին վտանգ է սպառնում։