Հրաձիգ Օսկար Օրտեգա Էրնանդեսին «Աստծո կամոք» մեղադրանք են ներկայացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կամ նրա վարչակազմի աշխատակիցներից մեկի դեմ մահափորձ կատարելու համար: Հիշեցնենք, 21-ամյա Օսկար Օրտեգա Էրնանդեսը ձերբակալվել է նոյեմբերի 16-ին Սպիտակ տան շրջակայքում կրակոցներ արձակելու մեղադրանքով:
Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ «Աստծո հանձնարարությամբ» է կրակել:
Երիտասարդի պահվածքը, ընդհանուր առմամբ, գնահատվում է անկայուն, նշվում է, որ նա հակում ունի բռնության հանդեպ, հաղորդում է BBC-ն:



























