Չինական Yue Cheng գործարանի հազարավոր աշխատակիցներ, որը հայտնի բրենդների համար կոշիկ է արտադրում, այդ թվում նաեւ` Nike-ի եւ Adidas-ի, բողոքում են աշխատավարձերի եւ աշխատակիցների կրճատումներից:
Բողոքը սկսվել է այն բանից հետո, երբ աշխատանքից հեռացվել են միջին կարգի 18 ղեկավարներ: Գործարանում աշխատում է ընդամենը 8 հազար մարդ:
Ցուցարարները երթով հասել են Դոնգգուան քաղաքի վարչությանը, բայց նրանց դիմավորել է ոստիկանությունը. բախումներ են եղել, կան տուժածներ:
Դոնգգուանը Չինաստանի արդյունաբերական կարեւոր կենտրոններից է: Սակայն համաշխարհային տնտեսության անկայունության պատճառով շատ գործարաններ կրճատել են արտահանման ծավալները եւ հեռացրել աշխտակիցների մի մասին, գրում է Reuters-ը:
.



























