Թերթը գրում է, որ վերջին շրջանում Երեւանի կենտրոնում հաճախ կարելի է տեսնել ՀՀ տրանսպորտի եւ կապի ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանին ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի հետ զբոսնելիս: «Այս իրողությունը մի փոքր տարօրինակ է` հաշվի առնելով այն փաստը, որ «վերջին մարդը», ով «մտերմություն է արել» Կարամելի Հարութի հետ, եղել է Մարգար Օհանյանը, որը հիմա բանտում է:

«Ժողովրդի» տեղեկություններով` ՕԵԿ-ում էլ այնքան հիացած չեն եւ անգամ կասկածում են, որ Մանուկ Վարդանյանը կուսակցության ներսից ինֆորմացիա է հանում Գագիկ Ծառուկյանի հետ բավական մտերիմ Հարություն Ղարագյոզյանի հետ զբոսանքների արդյունքում»,- գրում է «Ժողովուրդ»-ը: