Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում, նոյեմբերի 16-ին, նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին, որի ժամանակ քննարկվել են կրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցեր:
Մասնավորապես, քննարկվել է Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ եւ Ռուսական գիմնազիա բացելու նախապատրաստությանը վերաբերող պրակտիկ քայլերը:
Կողմերն անդրադարձել են երկու երկրների բուհերի եւ դպրոցների միջեւ փոխգործակցության ընդլայնման հնարավորությանը:



























