Այսօր` նոյեմբերի 18-ին, լրանում է Լուի Դագերի ծննդյան 244 տարին: Այդ կապակցությամբ Google-ի սովորական լոգոտիպը տոնական տեսքի է բերվել:

Լուի Դագերը դագերոտիպի հիմնադիրն է, ժամանակակից լուսանկարի նախահայրը: 16 տարեկանում նա դարձել է «Գրանդ Օպերա»-ի թատերական ձեւավորող Դեգոտիի աշակերտը

Դեկորացիաների ստեղծման ժամանակ Դագերը բազմաթիվ փորձեր է արել, օգտագործելով քիմիական նյութեր: Դագերոտիպիան հայտնագործվել է պատահաբար, փորձերից մեկի ժամանակ:

1839-ին Դագերը դագերոտիպիայի ստացման գործընթացը ներկայացրել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիային: Դրանից հետո, նրա անունն ու տեխնոլոգիան հայտնի են դարձել ողջ աշխարրհում:

Դագերը մահացել է 1851-ին Բրի-Սյուր-Մարնում: Նրա անունը հայտնվել է Ֆրանսիայի մեծագույն գիտնականների ցանկում, որը գտնվում է Էյֆելյան աշտարակի առաջին հարկում: